Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվար 20,2021 14:03

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 25-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728