Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը գնահատել է Թուրքիայի քաղաքականությունը հերխորհրդային տարածքում

Փետրվար 20,2021 13:07

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Թուրքիան չի հետապնդում «Մեծ Թուրան» ստեղծելու նպատակ:

«Եթե խոսենք «Մեծ Թուրանի» մասին՝ որպես անդրազգային միավորում պատմական առումով, չեմ կարծում, որ Թուրքիան այդպիսի նպատակ է հետապնդում: Չեմ տեսնում, թե իրականում ինչպես երկրները, որոնք եղել են նախկին ԽՍՀՄ մաս և դարձել են անկախ պետություններ, կարող են այս կամ այն կերպ պաշտպանել այդ գաղափարը: Ընդհակառակը, նրանց արտաքին քաղաքականութան ամբողջ պաթոսը և նրանց գործունեության փորձը իրենց ազգային պետությունն ամրապնդելու մեջ է»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը վախենում է Թուրքիայի ամրապնդումից, հաշվի առնելով, որ, օրինակ, Ադրբեջանը հանդես է գալիս Մեծ Թուրանի օգտին:

Նրա խոսքով՝ Թուրքիան ունի իր շահերը, դա նրա ցեղակիցներն են, որոնք խոսում են նույն լեզվով: Լավրովը նշել է, որ թյուրքախոսների հարաբերությունների թեման բավականին խորն է ներթափանցած Թուրքիայի և մի շարք այլ երկրների, այդ թվում Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի պետությունների հարաբերություններում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728