Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի տասը մարզիկներ ուսումնամարզական հավաքներում նախապատրաստվում են փետրվարի 25-ից 28-ը Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարին:
Այս անգամ Ուկրաինայի մայրաքաղաք կմեկնեն. 57 կգ՝ Կարեն Զուրաբյան, 61 կգ՝ Ռազմիկ Պապիկյան, 65 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, Վարուժան Կաժոյան եւ Արման Անդրեասյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան, 92 կգ՝ Մարզպետ Գալստյան, 120 կգ՝ Հովհաննես Մաղաքյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ