Շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության չորրորդ տուրի բոլոր պարտիաներն արդյունավետ ավարտ ունեցան:
Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Լեւոն Բաբուջյանին, Մամիկոն Ղարիբյանը՝ Տիգրան Պետրոսյանին, Մանուել Պետրոսյանը՝ Արման Փաշիկյանին, Հովհաննես Գաբուզյանը՝ Հայկ Մարտիրոսյանին, Շանթ Սարգսյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին, Տիգրան Հարությունյանը՝ Զավեն Անդրիասյանին:
Հինգերորդ տուրից առաջ տղամարդկանց մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Առաջատարների եռյակում են 3,0-ական միավոր վաստակած գրոսմայստերներ Արման Փաշիկյանը եւ Տիգրան Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ