Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությունը

Փետրվար 20,2021 12:05

Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությունը, համաձայն որի, ավելի քան 10 առաջատար ավիաընկերություններ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համաձայնագիր են ստորագրում՝ պարտավորվելով առաջնահերթություն տալ համավարակի դեմ պայքարի շրջանակում ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի, անհրաժեշտ դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և այլ անհրաժեշտ պարագաների փոխադրմանը:

Երկարաժամկետ հեռանկարում նախաձեռնությունը գործելու է նաև որպես գլոբալ նյութատեխնիկական պատրաստվածության մեխանիզմ` հնարավոր այլ մարդասիրական և առողջապահական ճգնաժամերի դեպքում:

«Կենսական նշանակության այս պատվաստանյութերի առաքումը բարդ նախաձեռնություն է, հաշվի առնելով տեղափոխման ծավալները, սառցային շղթայի պահանջները, առաքումների քանակն ու երթուղիների բազմազանությունը», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման բաժնի ղեկավար Էտլևա Կադիլին: «Մենք երախտապարտ ենք այս ավիաընկերություններին ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությանը միանալու և ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի փոխադրմանն աջակցելու համար»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական ավիափոխադրումների նախաձեռնությունը միավորում է COVAX կառույցի՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի հավասար և արդարացի բաշխմանն ուղղված համաշխարհային ջանքերին աջակցող՝ ավելի քան 100 երկիր սպասարկող, ավիաընկերությունների: Հիմնվելով COVAX- ի ինդիկատիվ բաշխման և առաջին փուլով տրամադրվող չափաբաժինների ծրագրի վրա, 145 երկիր կստանա, միջին հաշվով, իր բնակչության մոտ երեք տոկոսին պատվաստելու չափաբաժին` սկսած 2021 թ.-ի առաջին եռամսյակից՝ բոլոր պահանջների կատարման և բաշխման վերջնական ծրագրերի առկայության պայմանով:

Կենսական նշանակության պարագաների առաքմանն առաջնահերթություն տալուց զատ, ավիաընկերությունները միջոցներ կձեռնարկեն՝ ապահովելու պահանջվող ջերմաստիճանն ու անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում, ավելացնելով նաև բեռնափոխադրումների ծավալը: Նրանց ստանձնած պարտավորությունները կարևոր նշանակություն ունեն պատվաստանյութերի և այլ անհրաժեշտ պարագաների ժամանակին և անվտանգ առաքման հարցում:

Կենսական կարևորության պարագաների անվտանգ, ժամանակին և արդյունավետ փոխադրումն անգնահատելի նշանակություն ունի երեխաների և ընտանիքների համար անհրաժեշտ ծառայությունները հասանելի դարձնելու գործում: COVAX- ի առաքումները և, հաջորդիվ առաջնագծի աշխատողների պատվաստումներն առողջապահական և սոցիալական համակարգերին կօգնեն հնարավորինս անվտանգ վերսկսելու իրենց կարևոր ծառայությունները:

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728