Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ
– Պարոն Կոլերով, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր 3-ժամանոց հարցազրույցում անդրադարձավ գրեթե ամեն ինչին, եւ նրա հայտարարություններից մեկն էլ այն էր, որ Նիկոլ Փաշինյանն իր պրոյեկտը չէ։ Ինքն իշխանությունը փոխանցել է փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, իսկ վերջինս դրանից 2-3 օր անց հրաժարական տվեց։
– Հրաժարական տվեց, քանի որ հասկացավ, որ դա դատարկ բազկաթոռ էր եւ ուրիշ ոչինչ։ Եվ հետո՝ ուզում եմ հիշեցնել Սերժի հայտնի խոսքերը, որ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»։ Մի՞թե դրանցում հնչում է Կարեն Կարապետյան անուն-ազգանունը։ Ոչ, իհարկե։ Այսինքն՝ այն, ինչ ինքը փոխանցել էր, արդեն իշխանություն չէր։ Եվ, առհասարակ, ես մի քիչ զարմացած էի, որ նա այդքան երկար լռում էր այդքան կարեւոր բաներ ասելու համար։ Ինչո՞ւ առաջ չէր խոսում, պատերազմի ժամանակ չէր խոսում։
– Նա նաեւ ասաց, որ «կապիտուլյանտն» իր պրոյեկտը չէ, ինքը թշնամուն անգամ չէր ցանկանա նման «խզբզվածք»։ Հայ հասարակությունում, շատերը չեն հավատում այս խոսքերի անկեղծությանը, իսկ ՌԴ-ո՞ւմ։
Կարդացեք նաև
– Չգիտեմ՝ ինչպես են կարծում Ռուսաստանում, քանի որ Ռուսաստանը մեծ երկիր է։ Եվ շատերը չէ, որ հետաքրքրվում են Հայաստանով։ Պրոֆեսիոնալ մակարդակով։ Եվ կարող եմ ասել, որ Ռուսաստանում փորձագետների հիմնական մասը համարում է, որ Փաշինյանն աճեցվել եւ իշխանության է բերվել հենց Սերժի կողմից։ Եվ որ խորհրդարանում Փաշինյանի խմբակցության հայտնությունը եւս իրականացվել է Սերժի կողմից։ Երկրորդ․ փողոցային պայքարի գիծը Սերժի կողմից ընտրված է եղել, այսպես կոչված՝ «էլեկտրամայդանի» ու «Սասնա ծռերի» հայտնի՝ ահաբեկչական գործողությունից։ Այս ամբողջը մեկ տեխնոլոգիական շղթա է։
– Բայց սա ի՞նչ է՝ թատրո՞ն, թե՞ քաղաքականություն։
– Սա ընդամենը նոր վերահսկվող ընդդիմություն աճեցնելու փորձ էր։ Փորձեցին մեկին, երկրորդին, բայց տեխնոլոգիայի էությունը մեկն է։
– Սերժ Սարգսյանի հայտարարություններից մեկն էլ այն էր, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե բանակցությունները սկսում է իր կետից, արհամարհանք էր ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ, ինչի համար էլ Ադրբեջանի գործողությունները չդատապարտվեցին միջազգային հանրության կողմից։
– Փաշինյանի հայտարարությունների մեջ չափազանց շատ հռետորաբանություն կա, որպեսզի դրանցից յուրաքանչյուրին լրջորեն վերաբերվես։ Դրանցից մեկն էլ, օրինակ, այն էր, որ Հայաստանի հետախուզությունը մտնի աշխարհի 10 լավագույն հետախուզությունների մեջ՝ հենվելով հայկական սփյուռքի վրա։ Եթե լուրջ վերաբերվենք այս հայտարարությանը, ապա պետք է անմիջապես ազատենք բոլոր հայերին բոլոր ուժային կառույցներից։ Աշխարհի բոլոր անկյուններում, որպեսզի նրանք չդառնան Փաշինյանի գործակալները։ Բայց նման բան չկա։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում