Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Չախոյան. «Ստատուս գրելը, որպես էդպիսին, կապ չունի նշանակման հետ»․ «Հայկական ժամանակ»

Փետրվար 20,2021 10:19

Հանրության մի հատվածին ֆեյսբուքյան գրառումներից ծանոթ Տարոն Չախոյանը երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այս փաստը հումորի առարկա է դարձել նույն Ֆեյսբուքում: Աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում Տարոն Չախոյանի հետ մեր առաջին բլիցը՝ ստորեւ.

– Պարոն Չախոյան, ումի՞ց եք ստացել աշխատանքի առաջարկը, եթե գաղտնիք չէ:

– Չէի ցանկանա փակագծեր բացել:

– Ձեզ համար անակնկա՞լ էր այն:

– Ինչ-որ չափով կարելի է ասել՝ այո:

– Չէիք սպասում:

– Այո՛, կարելի է ասել՝ չէի սպասում:

– Իսկ ինչպե՞ս եղավ, որ համաձայնեցիք:

– Դե կարծում եմ, որ արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի ոչ միայն ֆեյսբուքյան գրառումներով փորձեմ պիտանի լինել երկրին, պետությանը, ժողովրդին, այլ նաեւ իրական գործով փորձեմ ապացուցել այդ ամենը:

– Այսինքն՝ համարում եք, որ ձեր գրառումները միտված են եղել դրան:

– Գրառումների մեջ կարող եք գտնել նաեւ էնպիսինները, որոնցով բարձրաձայնում էի լուծումներ պահանջող խնդիրները, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծման տարբերակներ էի առաջարկում:

– Իսկ այդ գրառումնե՞րն են պատճառը, որ ձեզ նման առաջարկ է արվել:

– Չեմ կարծում:

– Ինչո՞վ էիք զբաղվում մինչ այժմ: Այլ աշխատանք, մասնագիտություն ունե՞ք, Կառավարության կայքում դեռ հրապարակված չէ ձեր կենսագրությունը:

– Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, ավարտել եմ Ճարտարագիտական համալսարանը, 7-8 տարի իմ մասնագիտությամբ աշխատել եմ, վերջին 4-5 տարին մասնավոր գործերով էի զբաղվում, ոչ մի տեղ չէի աշխատում:

– Պարոն Չախոյան, եթե տեղյակ եք, հիմա համացանցում հումորի թեմա է դարձել ձեր նշանակումը: Ասում են՝ ստատուս գրելու համար եք նշանակվել: Ձեր արձագանքը ինչպիսի՞նն է:

– Բնականաբար, անհիմն է այդ ամեն ինչը, որովհետեւ ի՞նչ կապ ունի ընդհանրապես ստատուս գրելը նշանակվելու հետ: Այլ հարց է, եթե ստատուսներում արծարծված թեմաները մարդկանց ի ցույց են դրել, որ ես ճիշտ եմ մտածում, խնդիրների ճիշտ լուծումն եմ փորձում գտնել, եւ դրանից ելնելով են հասկացել, թե ես ով եմ, նշանակում են արել: Թե չէ ստատուս գրելը, որպես էդպիսին, կապ չունի նշանակման հետ:

 

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728