Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա հանրահավաքը կարող է դառնալ կա՛մ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացի կարևոր քայլը, կա՛մ նպաստել նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը․ «168 ժամ»

Փետրվար 20,2021 09:56

Այսօր հրապարակ եկող մարդիկ ընդդիմության առաջնորդներից պետք է լսեն գործողությունների հստակ ռազմավարություն ու ծրագիր, քայլերի ու անելիքների հաջորդականություն։

Եթե դա տեղի չունենա, և եթե հանրահավաքի հարթակից կրկին հնչեն միայն Նիկոլ Փաշինյանի՝ դավաճան լինելու, ամեն ինչ հանձնելու պատրաստակամության, իրավիճակի կործանարարության մասին բոլորին հայտնի արձանագրումներ ու գնահատականներ, ապա դա որևէ գործնական արդյունք չի ունենալու և մեծապես հարվածելու է ընդդիմության գործողությունների արդյունավետությանը։ Բոլորը, առանց հանրահավաքային ելույթների էլ, գիտեն՝ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, ինչի է ընդունակ ապագայում, երկիրն ինչ վտանգների առջև է կանգնած, և ինչու պետք է նրան անհապաղ հեռացնել իշխանությունից։

Հետևաբար՝ բոլոր այս արձանագրումներից բացի, ընդդիմությունը պետք է պատասխանի «ինչպես» հարցին։ Կտա՞ն ընդդիմության առաջնորդներն այդ հարցի պատասխանը, կներկայացնե՞ն ոչ միայն՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, այլ, որ ավելի կարևոր է՝ դրանից հետո պետությունը ստեղծված իրավիճակից դուրս բերելու հստակ քայլեր, հասարակությունը կկատարի իր անելիքը՝ առնվազն ֆիզիկապես մասնակցելով բողոքի հետագա գործողություններին։

Հակառակ պարագայում այսօրվա հանրահավաքը կարող է իսկապես լինել աննախադեպ մեծ ու բազմամարդ, բայց լինել վերջինը՝ որպես այդպիսին։ Այդ իմաստով, այսօրվա հանրահավաքն իսկապես ջրբաժանային է՝ այն կարող է դառնալ կա՛մ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացի կարևոր քայլը, կա՛մ իր դիսֆունկցիոնալությամբ նպաստել նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։

Ընդդիմությունն իր վերջին ամիսների գործունեությամբ, իսկ ավելի հաճախ՝ անգործությամբ, ինքն էլ է հասունացրել այդ ջրբաժանը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728