Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը «կայուն քայլերով» շարժվում է դեպի տնտեսական կոլապս․ «Ազգ»

Փետրվար 20,2021 09:46

Վերոնշյալ երեք տարիներին միասին վերցրած Հայաստանից արտահոսել է ահռելի գումար՝ 3 մլրդ 910 մլն դոլար: Հայաստանից գումարների արտահոսքի նման խայտառակ ցուցանիշ երբեւէ չի արձանագրվել: Բնականաբար, գումարների արտահոսքի առաջանցիկ աճը կտրուկ նվազեցրել է նաեւ Հայաստան մտնող զուտ ներհոսքի չափը: Դարձյալ վերոնշյալ երեք տարիներին զուտ ներհոսքը միասին վերցրած կազմել է 1 մլրդ 675 մլն դոլար: Հասկանալու համար, թե դա ինչ ցուցանիշ է, տեղեկացնենք, որ օրինակՙ մոտ 1,5 մլրդ դոլար զուտ ներհոսք է եղել մեկ տարվում 2013 թ.-ին:

Եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից դուրս եկող գումարներին հավելենք օտարկերկրյա ներդրողների կողմից Հայաստանից դուրս հանվող գումարը, ապա պատկերը պարզապես անմխիթար կդառնա: 2018 թ.-ի երկրորդ եռամսյակից սկսած, օտարերկրյա ներդրումների ծավալները Հայաստան սկսեցին եւ շարունակում են նվազել: Անցած տարվա երրորդ եռամսյակում, ըստ ԿԲ տվյալների, այդ նվազումը դարձավ արտահոսք: Հայաստանից դուրս բերվեց 12,9 մլն դոլար: Չորրորդ եռամսյակի տվյալները դեռ չեն հրապարակվել, բայց ակնհայտ է, որ եթե մինչ պատերազմյան Հայաստանում նման երեւույթ է արձանագրվում, ապա հետպատերազմյանում ավելի բարվոք ցուցանիշ հնարավոր չէ ակնկալել:

Մի խոսքով, Հայաստանը «կայուն քայլերով» շարժվում է դեպի տնտեսական կոլապս, եւ այդ ճանապարհից խուսափելու միակ տարբերակը երկիրը դրան տարած իշխանությունից ձերբազատվելն է եւ իսկապես հոգատար, խելացի կառավարման նոր իշխանություն հաստատելը:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728