Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։
Այդ նույն օրը Երեւանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով 33 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությանը, գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը նկատեց, որ սկսված շարժումը նմանը չուներ հայ ժողովրդի պատմության մեջ։ Շարժումը, որը հետագայում դարձավ անկրկնելի եւ նախանձելի, բավական երկար ժամանակ չէր ստացվում։ Ժողովուրդը խոր քնի եւ ճզմող համակարգի մեջ փակված էր եղել որպես մարդ, քաղաքացի եւ դժվար էր հաղթահարել այդ ամենն ու դուրս գալ հանրահավաքների, ինչը խստիվ արգելված էր Խորհրդային Միությունում։
Պեպանյանը վստահ է, որ յուրաքանչյուրը, առավել եւս ազգի խնդիրներն ու առանձնահատկությունները ճանաչող անհատներն ու ուժերը պարտավոր են վիճակից դուրս բերող քայլեր ձեռնարկել, որպեսզի ժողովրդի մոտ չխորանա այդ վիճակը, այլապես հետո շատ ավելի դժվար է լինելու։ «Ազգայինը կրող մարդիկ այդ ահազանգին ականջալուր լինելով պետք է քայլեր անեն, որպեսզի թույլ չտան այդ ամենը»,- շեշտեց նա։
Կարդացեք նաև
Չնայած դրան, քաղաքական վերլուծաբանը տեսնում է նաեւ շատ կարեւոր դրան շրջադարձ, այսօր ավելի մեծաթիվ մարդիկ են սկսել ճանաչել իրականությունը եւ խնդիրները։ Զրուցակցիս խոսքով, երբ նախկինում ասում էր, որ մեր ժողովուրդն անցյալից մնացած բացասական հետք է կրում իր հոգու մեջ, չէին ընդունում եւ ամեն ինչում մեղադրում էին միայն իշխանություններին։ Հիմա շատերն են հասկանում, որ անցյալից եկող խնդիր կա, հազարից ավելի տարիների բացասական ազդեցությունը կնիք է թողել մեր ժողովրդի վրա եւ հարկավոր է արմատական քայլեր անել այդ ամենը վերացնելու համար։ Միայն այդպես հնարավոր կլինի վերջիվերջո ժողովրդից վերածվել ազգի, որպեսզի կարողանանք դիմագրավել մերօրյա մարտարավերներին:
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում