Փետրվարի 19-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են տասից ավելի համաձայնագրեր, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագրերից մեկը վերաբերում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռներ մատակարարելուն։
Այս մասին հայտնում է թուրքական SavunmaSanayİst մասնագիտացված կայքը։ Ինքնաթիռից արձակման համար նախատեսված SOM թևավոր հրթիռները, ենթադրաբար, ինտեգրվելու են Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչներին։
Նշենք, որ դեռևս 2018 թ․ հունիսին Բաքվում կայանալիք զորահանդեսի փորձերից մեկի ժամանակ երևացել էր թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռ: Բացի այդ՝ 2019 թ․ հունվարին Ադրբեջանի ՌՕՈւ փոխգնդապետներից մեկը հայտարարել էր, որ իրենք գնել են այդ հրթիռներից։
Թուրքական SOM թևավոր հրթիռը` Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ
Կարդացեք նաև
SOM հրթիռն արտադրում է թուրքական Roketsan ընկերությունը`ամերիկյան Lockheed Martin ընկերության տրամադրած արտոնագրով: Թուրքիայում արտադրվում է 3 տարբերակ՝ SOM-A, SOM-B1 բեկորաֆուգասային և SOM-B տանդեմային զրահահար մարտագլխիկներով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: