Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյանը 24 ժամ աշխատում էր Արցախում, որպեսզի մեր հասարակությունը տեղեկատվություն ստանա. Ռուբեն Մելիքյան

Փետրվար 19,2021 22:50

Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքվել են Կարեն Բեքարյանի գործընկերները, ընկերները: Նրանք պահանջում են ազատ արձակել Կարեն Բեքարյանին: Քաղաքացիներն էլ վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ իր բնակարանից բերման է ենթարկվել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանն այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել նրա բնակարանում: Ինչպես Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանին հայտնել են ԱԱԾ-ից, Կարեն Բեքարյանի տունը խուզարկություն իրականացվում է ԱԱԾ-ում հարուցված գործի շրջանակներում: Նա կասկածվում է կեղծ էջերով պատերազմի վերաբերյալ հրապարակումներ կատարելու մեջ:

ԱԱԾ-ի առջեւ է նաեւ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա կատարվածը համարում է քաղաքական հետապնդում. «Մենք գործ ունենք այն իրավիճակի հետ, որ այն մարդիկ, որոնք պատերազմի օրերին իրականացնում էին իրական քարոզչություն, եւ նրանց թիրախը ոչ թե ներքին հասարակությունն էր, այլ՝ միջազգային հարթակները, այսինքն՝ հակազդում էին Ադրբեջանին, այդ մարդկանց ԱԱԾ-ն՝ իրականում ադրբեջանցիների ազգային անվտանգության ծառայությունը փորձում է չեզոքացնել: Նա 24 ժամ աշխատում էր Արցախում, որպեսզի մեր հասարակությունը տեղեկատվություն ստանա»:

Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ԱԱԾ-ն այսօր իր բուն գործը թողած՝ զբաղված է «անպատվաբեր» գործով: Ասաց նաեւ, որ եկել է ամոթանք տալու եւ դատապարտելու ԱԱԾ-ի պահվածքը:

Արման Սաղաթելյանի խոսքով, Արցախում ընդհանրապես զրկված են եղել կապից եւ Կարեն Բեքարյանն օր ու գիշեր աշխատել է, որպեսզի հանրությանը կարողանա տեղեկատվություն հասցնել, վերլուծություն անել, մատնանշել բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են պատերազմի ընթացքում. «Իր մասնագիտական պարտքը կատարելով փորձել է այդ առկա ռիսկերը ներկայացնել: Տարակուսելին այն է, որ Բեքարյանը փորձագետի, գիտնականի էտալոն է, եւ զինված մարդկանցով վերցնեն ու բերման ենթարկե՞ն, այդ շոուներն ինչի՞ համար է: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մեր անվտանգությունը երաշխավորված չէ, որտեղ կապիտուլյանտ իշխանությունները հանձնել են մեր երկրի 75 տոկոսը: Մի երկրում, որտեղ ունեցել ենք հազարավոր զոհեր եւ հազարավոր վիրավորներ եւ պետանվտանգության ծառայությունը, որը մե՛կ բենզալցակայաններ է ստուգում մե՛կ սատանաներ է որոնում մե՛կ կապիտուլյանտներից գողացած օծանելիքներ է փնտրում, այսօր էլ այս տեսակ գործողություներ է անում, ես ուղղակի խորը ցավ եմ ապրում այն մարդկանց համար, որոնք այդ աշխատանքը կատարում են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728