Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ պահին կարողացանք դատախազությանը վերադարձնել իրավական տիրույթ, կունենանք և′ Նիկոլ Փաշինյանի, և′ նրա հանցակիցների կալանավորում». Արթուր Ղազինյան

Փետրվար 19,2021 18:50

«Մենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այնքան էլ չենք ընդունում որպես այս իրավիճակի հանգուցալուծում»,- «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ իր բնորոշմամբ խմբակը գործել են պետական դավաճանություն ի թիվս այլ հանցագործությունների, նրանք հանդիսանում են երեք հազարամյա պատմության մեջ աննախադեպ պետական դավաճաններ, ուստի նրանց հրաժարականն այս պահի դրությամբ այնքան էլ չի բավարարում Հայաստանի ապագայի՝ իրենց ունեցած տեսլականին ու շարունակեց. «Նրանք պիտի ձերբակալվեն, նրանց նկատմամբ պիտի հարուցվի քրեական հետապնդում և նրանք ենթարկվեն քրեական պատասխանատվության»:

Դիտարկմանը՝ գործ պետք է հարուցի դատախազությունը, բայց կարծես նման բան տեղի չի ունենում ու հարցին՝ հետևաբար այդ ատյանը սպառվա՞ծ կարելի է համարել, նա պատասխանեց. «Չեմ կարծում՝ սպառված է: Այս ուղղությամբ աշխատում ենք, չնայած դատախազությունը, գլխավոր դատախազը հեռացել են իրավական ոլորտից, դատախազական համակարգն այսօր վերածվել է դավաճան քաղաքական խմբի անդամի, հետևաբար նրանց պետք է հարկադրաբար վերադարձնել իրավական տիրույթ, և իրենց որոշումները կայացնեն ոչ թե ըստ իշխանության քաղաքական շահերի նպատակահարմարության, այլ բացարձակապես իրավական տիրույթում: Որ պահին մենք կարողացանք դատախազությանը վերադարձնել իրավական տիրույթ, մենք կունենանք և′ պետական դավաճանության հիմքով քրեական գործի հարուցում, և′ Նիկոլ Փաշինյանի, և′ նրա հանցակիցների կալանավորում»:

Խոսելով փետրվարի 20-ին «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած հանրահավաքի մասին՝ Արթուր Ղազինյանը վստահեցրեց՝ այն առանձնահատուկ է լինելու իր էներգիայով, մարդաշատությամբ, մոբիլիզացիոն ռեսուրսի ցուցադրությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728