Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է խեղդվի օրորոցում». Արման Բաբաջանյան

Փետրվար 19,2021 18:40

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր հանդես եմ եկել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու սույն նախաձեռնությամբ: Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է խեղդվի օրորոցում»:

Նա նաեւ գրում է.

«Հայաստանում գործող բոլոր կուսակցություններն ու կուսակցությունը ներկայացնող և կուսակցության անունից հանդես եկող քաղաքական գործիչները պետք է հիշեն կարմիր գծերի մասին:
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սրբություն սրբոց է, ով փորձի ոտնակոխ անել մեր անկախությունը, պետք է ենթարկվի խստագույն պատժի:
Հայաստանում չպետք է գործեն քաղաքական ուժեր, որոնց համար Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը բացարձակ արժեք չեն»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչերը ….»
    Պատժվում է այն, ինչ արել ենք ինքներս:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728