Փետրվարի 25-ից 28-ը Կիեւում կկայանա հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշար, որին նախապատրաստվում է նաեւ այս ոճի Հայաստանի ազգային հավաքականը:
Մարզչական կազմը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք Ուկրաինայի մայրաքաղաքում կմտնեն մրցագորգ: Նրանք են. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան եւ Արմեն Մելիքյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան եւ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան եւ Վարուժան Գրիգորյան, 82 կգ՝ Արտավազդ Վարդանյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան եւ Արթուր Շահինյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ