Գյումրեցի բռնցքամարտիկ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի երկրորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում չի կայանա:
Նախապես փետրվարի 27-ին Ալմաթիում նշանակված մարտը, որում հայ մարզիկի մրցակցի անունը դեռ հայտնի չէր, անորոշ ժամանակով հետաձգվել է COVID-19-ի համավարակի պատճառով:
Բաչկովն իր կարիերայում առաջին պրոֆեսիոնալ մենամարտն անցկացրել էր Դուբայում, անցած տարվա հոկտեմբերի 9-ին, երբ Արցախում թեժ պատերազմ էր: Մրցավարների միաձայն որոշմամբ իրեն շնորհված հաղթանակը վենեսուելացի Սամուել Գոնսալեսի նկատմամբ հայ բռնցքամարտիկը նվիրել էր Արցախում մարտնչող հայ զինվորին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ