Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբևէ բանակցությունների ընթացքում եղե՞լ է մի անգամ, որ շոշափվի Շահումյանի ու Գետաշենի, Արծվաշենի հարցը, բարձրացվե՞լ է Նախիջևանի հարցը, ոչ մի անգամ չի բարձրացվել». Գագիկ Սաֆարյան. Ա1+

Փետրվար 19,2021 17:50

33 տարի առաջ փետրվարի 20-ին Երևանում՝ Օպերային հարակից Ազատության հրապարակում անցկացվեց Արցախյան շարժման առաջին հանրահավաքը։

«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանի խոսքով՝ այս շարժումն ընդամենը մեկ շաբաթում վերածվեց նախադեպը չունեցող մի շարժման, որը մի քանի տարվա մեջ ցույց տվեց իր մեծ նշանակությունը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար:

Սաֆարյանն անդրադարձավ նաև բանակին և վերջինի շուրջ քննարկումներին, ընդգծեց՝ բանակի մասին մեր պատկերացումները, երբեմն, փորձում ենք համապատասխանեցնել մեր ցանկություններին․ «Որ բանակում եղել են բանիմաց մասնագետներ, հրամանատարներ, ոչ մեկ չի կարող հերքել, բայց որ բանակը ունեցել է սարսափելի սխալներ, բանակում եղել են սարսափելի ավանդույթներ, ոչ մեկ չի կարող աչք փակել»։

Չնայած այս ամենին՝ Սաֆարյանը համարում է, որ մեր երկիրը պարտություն է կրել դիվանագիտական դաշտում․ «Սա եղավ մեր ժողովրդի համար մի կատարյալ ձախողում և դիվանագիտության խուճապային փախուստ։ Ես ուզում եմ մեր արտգործնախարարներին հարց տալ՝ երբևէ բանակցությունների ընթացքում եղե՞լ է մի անգամ, որ շոշափվի Շահումյանի ու Գետաշենի հարցը, եղե՞լ է մի անգամ, որ շոշափվի Արծվաշենի հարցը, բարձրացվե՞լ է Նախիջևանի հարցը, թե ոչ, ավելին ասեմ՝ ոչ մի անգամ չի բարձրացվել»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728