ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ներկայացուցիչներին։
Քննարկման հիմնական թեման որոնողական աշխատանքներն էին և սակրավորական ջոկատների կողմից ամենօրյա ռեժիմով կատարվող ականազերծման աշխատանքները:
Սակրավորներն ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ իրականացնելուց բացի, դպրոցներում անց են կացնում նաև իրազեկման դասընթացներ։
Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համակարգել այդ գործունեությունը և ռիսկերի մասին առավել անվտանգ վարքագծի դասընթացներ անցկացնել ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլև մյուս քաղաքացիական անձանց համար, որոնք ապրում են այն բնակավայրերում, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել:
Կարդացեք նաև
Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ԿՄԽԿ ներկայացուցիչներին աջակցության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն