ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը
Գյումրու թիվ 25 դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին տեղեկացնում են, որ ռազմական դրության ժամանակ դասադուլ անելու իրավունք չունեն ու եթե դասադուլ են արել, ապա նաև աշխատավարձ չեն ստանա, գործը ուղարկվելու է դատախազություն:
Լավ, էս անօրեն մոտեցումով՝ մինչև ո՞ւր:
Ես չգիտեմ, թե կրթության նախարարությունը ինչու է ձեռքերը լվացել, քաշվել կողքի:
Կարդացեք նաև
Միայն այն, որ նորանշանակ տնօրենը ի վիճակի չէ դասապրոցես կազմակերպելու և կոլեկտիվի ու ծնողների վստահությունը շահելու, արդեն խոսում է մի շարք հարցերի մասին:
Հուսամ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական տեսչությունը, Կրթության տեսչությունը, ԿԳՄՍ-ն հարցին խիստ մոտեցում կցուցաբերեն և մի մեծ համայնքի շահերը չեն ստորադասի մի քանիսի կապրիզներից, բարի՛ եղեք, քայլեր ձեռնարկեք և լուծեք անլուծելի թվացող, բայց մեկ ժամ պահանջող հարցը և ազատե՛ք դպրոցը որոշների սիրելի տնօրենից:
Ստիպված եմ հրապարակային հանդես գալ, քանի որ գրավոր և բանավոր բոլոր դիմումները ուղարկված են և պատասխանները ամոթալի են:
Ռազմական դրության ժամանակ հովանավորչություն անելուց չխուսափեցին, բայց աշխատավարձ չտալով ու դատախազություն դիմելով են վախեցնում: