Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում. «Ազատություն»

Փետրվար 19,2021 16:48

Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, այդ թվում՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների վերաբերյալ, Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են, կուղարկվեն քննչական մարմիններին՝ նրա հայտնած տեղեկությունները ստուգելու համար, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ազատության» հարցին, եթե ուղարկեն իրավապահ որևէ մարմին՝ քննություն իրականացնելու կամ հանգամանքներ պարզելու, ենթադրվո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը ևս կկանչվի հարցաքննության, Աբրահամյանը պատասխանեց. «Դրանց վերաբերյալ բոլոր տեղեկություններ տվողները, առնչություն ունեցողները պետք է, այո, կանչվեն, բոլորի հետ կապված էլ պետք է համապատասխան գործողություններ իրականացվեն՝ քննչական, դատավարական»:

Հերքելով մեղադրանքները, թե նաև իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում բանակը թալանվել է, «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատերազմը ու պատերազմից հետո: Իր խոսքերը որոշել էր նաև կոնկրետ փաստերով համեմել, թե հենց պատերազմի օրերին կառավարությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով:

Դատախազության ներկայացուցիչը փակագծեր չբացեց՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը, բայց ասաց՝ Ազգային անվտանգության ծառայությունում շուկայականից բարձր գնով զրահաբաճկոններ ձեռք բերելու մի գործ դեռ նոյեմբերից է քննվում:

Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728