Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինապահ հարկ վճարողներին մաքսայինը արտոնություն կտա

Փետրվար 19,2021 16:20

Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը նշեց, որ կոմիտեն շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի՝ օրինապահ հարկ վճարողների գործունեությունը կդիտարկվի ոչ միայն հարկային, այլ մաքսային մարմինների կողմից: Այսինքն՝ օրինապահ հարկ վճարողներին կտրամադրվեն էական արտոնություններ:

Ըստ պարոն Շարաֆյանի, միեւնույն ժամանակ պահանջվող չափանիշները կլինեն խիստ ու բարձր: «Կարող եմ վստահեցնել, որ թե՛ ներմուծողները, թե՛ արտահանողները, դառնալով օրինապահ հարկ վճարող, էականորեն կբարելավեն ընթացիկ պրոցեսները»:

Թե կոնկրետ ինչ արտոնություններ կստանան օրինապահ հարկ վճարողները, ՊԵԿ պաշտոնյան չհստակեցրեց: Ասաց, որ արտոնություններից մեկը կլինի բեռների շատ ավելի արագ բացթողնման հնարավորությունը, որը կարվի ավտոմատ կերպով, երբ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728