Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախը կապիտուլյանտի կողմից սկուտեղի վրա հրամցվեց անդրազգային կորպորացիաներին». Արմեն Աշոտյան

Փետրվար 19,2021 15:28

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Երկար, բայց կարևոր

Օրերս «Ատլանտյան խորհրդում» (Atlantic Council), որը համարվում է NATO-ի ուղեղային կենտրոնը, տեղի է ունեցել խիստ ուշագրավ քննարկում «Էներգետիկ դիվանագիտությունը և անդրատլանտյան համագործակցությունը գործնականում. Հարավային գազային միջանցքի բացում» թեմայով:

Ինչպես երևում է վերնագրից, քննարկումը նվիրված էր Ադրբեջանից դեպի Եվրոպա գազ տեղափոխող նոր գազատարին, որի շինարարությունն ավարտվեց 44-օրյա պատերազմի ընթացքում, և առաջին ադրբեջանական գազը հասավ ԵՄ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին:

Նշված քննարկման մասնակիցների ցանկը ուշագրավ էր, այդ թվում՝ Էլշադ Նասիրով – ՍՕԿԱՌ-ի փոխնախագահ, Մեթյու Բրայզա, Ռոբերտ Շեր – bp America-ի միջազգային կապերի տնօրեն և այլ, ոչ պատահական, բանախոսներ:

Դիտելով ողջ քննարկումը՝ մի շարք կարևոր հետևություններ և վերահաստատումներ պետք է արձանագրել:

1.Հայաստանում 2018-ի իշխանազավթումը նախևառաջ այդ գազատարի աշխարահաքաղաքական հովանավորների ձեռքի գործն էր:

2.44 –օրյա պատերազմը նաև ադրբեջանական էներգակիրները դեպի Եվրոպա արտահանելու մասին էր՝ Արցախի հարցի վտանգը չեզոքացնելով: «Չկարգավորված հակամարտությունը միշտ սպառնալիք էր մատակարարման ուղիների համար»:

3.Ալիևն ու Էրդողանը պատահական չէին ընտրել պահը և այս խոշորագույն ներդրումային նախագծի ապահով իրականացման համար վերջին շանսն էին կերտում:

4.Իհարկե, ռիսկային էր մի կողմից լայնածավալ պատերազմ վարելը, մյուս կողմից՝ նման հսկայական շինարարությունը ավարտին հասցնելը: Սա հնարավոր էր անել միայն մի դեպքում՝ եթե Հայաստանից տային գազատարի ադրբեջանական ուղղության վրա չկրակելու հստակ երաշխիքներ: Ինչը, վստահ եմ, գաղտնի արվեց թե պատերազմից առաջ, թե արդեն հրապարակավ՝ պատերազմի ընթացքում:

5.Նշված գազատարն ընդամենը միջանկյալ էտապ է միջինասիական գազը դեպի Եվրոպա վերահասցեագրելու գլոբալ ծրագրի մեջ, ինչի մասին կրկին ակտիվացել են խոսակցությունները Ադրբեջան-Թուրքմենիա վերջին գազային համաձայնությունից հետո:

6.Ուստի տարածաշրջանային լարվածությունը նաև այդ պատճառով ոչ միայն չի նվազելու, այլև ուժգնանալու է՝ Արևմուտք-Ռուսաստան/Չինաստան գլոբալ հակամարտության ֆոնին:

7.Այս ծրագրում Թուրքիան արևմտյան կորպորացիաների համար ունի առանցքային դեր, հետևաբար Ռուսաստանի հետ երկարաժամկետ համագործակցություն ունենալ չի կարող, ինչը շուտով իրեն զգացնել կտա նաև Հարավային Կովկասում:

8.Թյուր է այն պատկերացումը, որ Արևմուտքը ոչինչ չշահեց Արցախյան պատերազմից: Նրանք լուծեցին գլոբալ հարց և այդ պատճառով ավելի թեթև տարան Ռուսաստանի զինված ուժերի տեղակայումը Արցախում:

9.Արցախը կապիտուլյանտի կողմից սկուտեղի վրա հրամցվեց անդրազգային կորպորացիաներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728