Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրաբերված յուրաքանչյուր դոլարը՝ ծառ տնկելու հնարավորություն. «Մենք ենք մեր ծառերը» արշավի գաղափարի շուրջ միավորվել են հայտնի հայկական բրենդներ

Փետրվար 19,2021 15:56

Երբ տաղանդները միավորվում են հանուն լավ գործի, գաղափարները դառնում են իրականություն։ Մի շարք հայտնի հայկական բրենդներ միավորվել են՝ ի աջակցություն մեր «Մենք ենք մեր ծառերը» արշավի և Հայաստանի անտառների վերականգնման։

Վերջին 5 տարիների ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում, իսկ այժմ հնարավոր է նպաստել այս թվի աճին և տնկվող տարածքների ընդլայնմանը՝ միանալով «Մենք ենք մեր ծառերը» արշավին։
 

«Մենք ենք մեր ծառերը» արշավի գաղափարի շուրջ միավորվել են «5concept Store», «Jhangirian», «MixteLab», «Kerpas», «NL Fashion House», «Soors Jewelry», «Armin Sahakyan» «LOOM Weaving» հայտնի հայկական բրենդները։

FPWC նպատակն է վերականգնել Հայաստանում և Արցախում մարդկային գործոնի ազդեցությամբ վնասված տարածքները։

Նվիրաբերված յուրաքանչյուր դոլարի միջոցով Հիմնադրամը հնարավորություն կունենա տնկելու մեկ ծառ պահպանությանն ուղղված նախագծի շրջանակներում։

Հայ դիզայներները միավորվել են արվեստի տարբեր հորիզոններից տեղի ստեղծագործող անձանց հետ՝ ձգտելով հակազդել բնության կրած վնասներին։

Նկարահանումները տեղի են ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որտեղ գտնվում է հատուկ ջերմոցը։

Այստեղ խնամքով և հոգատարությամբ աճեցվում են այն բույսերը, որոնք հետագայում արմատներ են ձգելու վայրի բնության մեջ։

Նշված բրենդների արտադրանքի միջոցով ուշադրություն է հրավիրվել ծրագրի կարևորության վրա։ Հայկական նորաձևության ներկայացուցիչները միավորվել են հանուն բնության պահպանության։

Հիմնադրամի անտառվերականգնման ծրագրերի յուրահատկությունը կայանում է նրանում, որ Հիմնադրամի մասնագետները խնամում են տնկված բույսն այնքան ժամանակ, մինչև այն դառնա կայուն զարգացող օրգանիզմ։

Լուսանկարներում ցուցադրված է անտառվերականգման ծրագրի հիմնական փուլերը՝ տնկիները ջերմոցում, վայրի բնության մեջ, նրանց հետագա պահպանությունը, ինչպես նաև՝ պայքարն անտառային հրդեհների դեմ։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728