Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենաների ներկրումը 2020-ին՝ 2019 թվականի համեմատ, մոտ 26 անգամ նվազել է

Փետրվար 19,2021 14:47

Այսօր ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց, որ ավտոմեքենաների ներկրումը 2020-ին՝ 2019 թվականի համեմատ, մոտ 26 անգամ նվազել է: Նրա խոսքով, դեռ բավականին շատ ավտոմեքենաներ են ներմուծվում ՀՀ եւ մաքսային ձեւակերպում ստանում:

2020 թ-ին, պարոն Շարաֆյանի տվյալներով, ներկրված ավտոմեքենաների թիվը կազմել է 7300: Դրանք հիմնականում ներմուծվել են ԱՄՆ-ից:
«Իսկ 2019 թվականին ներմուծվել եւ ՀՀ-ում մաքսային ձեւակերպում է ստացել աննախադեպ թվով՝ 189 000 մեքենա»,-նշեց ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետը:

Նրա խոսքով, 2019 թվականի դեկտեմբերին ներմուծողների համար ստեղծել են նոր հարթակ. «Դա նախնական հայտարարագրումն էր, 2020 թվականի հունվարին նրանց թույլ տրվեց նախկին սակագներով իրականացնել մաքսային ձեւակերպումը, իսկ փետրվարից սկսած՝ նման դեպքերը եզակի են եղել»:

Պարոն Շարաֆյանը նաեւ հայտնեց, որ 2020թ-ին, չնայած համավարակով պայմանավորված փակ սահմաններին եւ արտահանման ցուցանիշների նվազմանը, Հայաստանում ավելացել է ապրանք արտահանողների թիվը. «Արտահանողների թվաքանակը միանշանակ ավելացել է, իսկ ներմուծողների թվաքանակում կտրուկ անկում չի եղել, այսինքն՝ պահպանվել է»: ՊԵԿ պաշտոնյանի խոսքով, արտահանված ապրանքները բազմազան են՝ սկսած տրիկոտաժից մինչեւ հանքարդյունաբերական արտադրանք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728