Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և դրանով առաջարկվող փոփոխությունների հետ կապված հանրության ոչ միանշանակ արձագանքը՝ առաջարկել եմ նախագծի հեղինակներին, մինչև Ազգային ժողովի լիագումար նիստում նախագծի քննարկումները, կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի՝ մտավորականության, դասախոսական և ուսուցչական կոլեկտիվների, ուսանողության մասնակցությամբ:
Լեզվի մասին օրենքը չի կարող փոփոխվել առանց հանրության շրջանում իրական և համընդհանուր փոխըմբռնման ու համաձայնության և չի կարող չարտահայտել հանրության իրական ցանկությունները:
Կարդացեք նաև