Լրահոս
Օրվա լրահոսը

Ու նույնիսկ ամենամութ ու անհույս թվացող պահերին համոզված էինք, որ մեզ անհնար է կոտրել, քանի որ միասնական ենք և վճռական՝ հայի գոյության պայքարում. Բելլա Քոչարյան

Փետրվար 19,2021 12:38
Bella Qocharyan

ՀՀ երկրորդ նախագահի կնոջ՝ Բելլա Քոչարյանի, ֆեյսբուքյան գրառումը

Փետրվարի 20-ն իմ հիշողության մեջ դաջվել է՝ որպես հայի միասնության օր։

Մենք գիտակցում էինք, որ մեր բռնած ուղին դժվար է լինելու, իսկ Խորհրդային Միության տարիներին՝ գրեթե անհնարին։ Բայց համոզված էինք ու հույսով լի, որ հայի նպատակն ու երազանքն իրականություն է դառնալու։

Շուտով կյանքը բարձր հարկերից տեղափոխվեց նկուղներ։ Պատերազմը հիմնովին ու անդառնալի փոխեց կյանքի մասին մեր պատկերացումները։ Ու նույնիսկ ամենամութ ու անհույս թվացող պահերին համոզված էինք, որ մեզ անհնար է կոտրել, քանի որ միասնական ենք և վճռական՝ հայի գոյության պայքարում:

Պատերազմի սարսափը կրկին վերապրեցի չարաբաստիկ 44 օրերի ընթացքում։ Ցավը, դառնությունը ամեն օր ինձ հետ էին տանում մեր նկուղ, որտեղ ապրում էինք, պայքարում, պայքար՝ հանուն մեր հաղթանակի։ Իսկ այսօր․․․ Այսօր ցավ է, կորստի անհաղթահարելի դառնություն և դատարկություն…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728