Փետրվարի 18-ին կատարվել է 29 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
➡️Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2902 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
📌Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 դեպք: Կատարվել է 20 350 թեստավորում:
Կարդացեք նաև
🛑Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն