Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տվյալներն այնքան էլ ոգեւորող չեն, քանի որ սպառման ծավալների աճն իրականում պայմանավորված է կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով հետաձգված ծախսերի հետ». «Ժողովուրդ»

Փետրվար 19,2021 10:41

Չնայած երեկ կառավարության նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց սկսել լավ լուրով եւ տնտեսության առողջացման մասին հայտնել, սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ:

Փաշինյանը նաեւ նկատեց, որ համեմատում է 2020-ի փետրվարի հետ՝ մի շրջանի, երբ Հայաստանի տնտեսությունը դեռ վնասներ չէր կրել համավարակի պատճառով։ Սակայն այս տվյալներն այնքան էլ ոգեւորող չեն, քանի որ սպառման ծավալների աճն իրականում պայմանավորված է կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով հետաձգված ծախսերի հետ, որոնք մարդիկ հիմա են իրականացնում: Եվ, առհասարակ, արդարացված չէ խոսել տնտեսության վերականգման մասին՝ հիմք ընդունելով միայն վերջին երկու շաբաթվա միտումները, մանավանդ երբ նախորդ տարին մեծ անկումների տարի էր:

Սակայն դրա հետ մեկտեղ նկատենք, որ ճգնաժամային 2020-ին նախորդած 2019 թվականը Հայաստանը փակել էր վերջին 12 տարիների կտրվածքով աննախադեպ մեծ՝ 7,6 տոկոս տնտեսական աճով, ինչին հաջորդած արդեն 2020 թվականի հունվար եւ փետրված ամիսներին եւս տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր էր՝ 8,5-9 տոկոս։ Վարչապետը նաեւ նշել էր, թե աճել են արտահանման եւ ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում, սակայն թվեր չէին հնչել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728