Փետրվարի 1-ից Ռուսաստանի հետ օդային սահմանները բացվել են։ Գեղարքունիքի մարզը, որ արտագնա աշխատանքի մեկնողների թվով գերազանցում է մյուս մարզերին, այս տարի չի շտապում զբաղեցնել առաջին հորիզոնականը արտագնա աշխատանքի մեկնողների թվով։
Մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Գառնիկ Գասպարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ 500 բնակիչ ունեցող Նորաշենում ինչպես ամեն տարի են մեկնել, այս տարի էլ նույնն է. «Անգամ կարող եմ ասել, որ գնացողները ավելի քիչ են, սովորաբար մարտ-ապրիլին են դուրս գալիս: 15-20, 100 մարդ գնում է արտագնա աշխատանքի, հետ գալիս։ Պատերազմը և կորոնավիրուսն այդ առումով որևէ բան չեն փոխել»:
Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանն էլ ասաց. «Լճաշենն ունի 4200 բնակիչ, ամեն տարի մոտ 100-150 մարդ մեկնում է արտագնա աշխատանքի: Վերջին տարին ավելի քիչ են գնացել՝ մոտ 25 մարդ: Առաջ ընտանիքներով էլ էին գնում, մեկնող 5000 բնակիչ էլ ենք ունեցել, իսկ վերջին երկու տարիներին շատ քիչ են մեկնել։ Կա ցանկություն մեկնելու, եթե այստեղ աշխատանք չկա, հարցը այն է, որ այնտեղ ով կարողանում է աշխատանք ճարի՝ գնում է»:
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: