Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդիլյանիի մերկ կանայք

Փետրվար 19,2021 13:30

19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի ամենաճանաչված նկարիչներից մեկը՝ էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ Ամադեո Մոդիլյանին, կամ Մոդին՝ ինչպես նրան անվանում էին մտերիմները Գեղարվեստի ակադեմիայում սովորելու ժամանակ, այժմ թանկ գնահատված նկարիչներից է, մինչդեռ հանճարեղ արվեստագետը մահկանացուն կնքել է աղքատության ու կարիքի մեջ:

Նա համարում էր, որ մարդկային դեմքը բնության ամենակատարյալ ստեղծագործությունն է, դրա համար հաճախ նկարում էր դիմանկարներ ու մերկ կանանց:

«Արարել ինչպես Աստված, տիրել ինչպես արքա եւ աշխատել ինչպես ազատազուրկ»,-այսպես էր բնորոշում Մոդիլյանին իր ստեղծագործական ճանապարհը:

1914թ. նա ծանոթացավ Լեհաստանից Սորբոն ժամանած պոետ Լեոպոլդ Զբորովսկու հետ: 1916 թվականից Զբորովսկին նկարչին օրական 15 ֆրանկ էր վճարում, փոխարենը վաճառում էր նրա ստեղծագործությունները: Հետագայում այդ գումարն աճեց մինչեւ ամսական 3 հազար ֆրանկ: Մոդիլյանիի առաջին միակ անհատական ցուցահանդեսը փակվեց եւ դարձավ սկանդալի պատճառ, իսկ աշխատանքները որակվեցին այլանդակություն եւ անբարոյականություն սերմանող:

kulturologia.ru-ի փոխանցմամբ, Մոդիլյանիի ստեղծագործական ժառանգության մեծ մասն արված է նյու ժանրում եւ պատկերում է մերկ կանանց: Այդպիսի 30 աշխատանք հեղինակը նկարել է հենց Լեոպոլդ Զբորովսկու պատվերով: Այդ աշխատանքներից որեւէ մեկը ժամանակին չի վաճառվել, ընդհակառակը՝ ջախջախից քննադատության է արժանացել:

Ասում են՝ Մոդիլյանիին մերկ բնորդների նկարել է սովորեցրել Ռենուարը, եւ երբ մի զրույցի ժամանակ ասել է, որ նկարելիս պետք է պատկերացնես, որ վրձնով շոյում ես բնորդուհիների հետույքը, Մոդիլյանին տարակուսած պատասխանել է. «Բայց ինձ չեն հետաքրքրում կանանց հետույքները»:

Մոդիլյանիի մերկ կանայք ասես լույս են ճառագում, նրանք անչափ գեղեցիկ են ու զգայուն: Նկարչի մահից հետո նրա «անբարո» աշխատանքները սկսեցին վաճառվել աներեւակայելի բարձր գներով` հանրահայտ աճուրդի տներում: Oրինակ, 2010-ին Sotheby՚s-ում նրա «Հռոմեացի կինը» վաճառվեց 68,96 մլն դոլարով:

Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728