Սև ծովում Թուրքիայի և ԱՄՆ-ի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բոլորի համար ակնհայտ է, որ զորավարժությունները կրում են հակառուսական բնույթ: Դրանք անցկացվում են մեր երկրի հենց սահմանին, մեր սևծովյան ափի մերձակայքում` դրանով իսկ սպառնալով խաղաղությանն ու կայունությանը: Տպավորություն է, որ ամերիկյան Վեցերորդ նավատորմը չի համբերում Սև ծովում թշնամի գտնել: Իզուր են այդպես անում»,- ասել է Զախարովան:
Զախարովան հատկապես սադրիչ է համարել Պենտագոնի և Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունները, թե դաշնակիցների հետ համատեղ զորավարժությունները կնպաստեն Եվրոպայում անվտանգության ամրապնդմանը:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ