Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գախարիայի և Փաշինյանի տարբերությունը

Փետրվար 18,2021 23:13

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է ներկայացրել։ Հրաժարականի պատճառը քաղաքական թիմի հետ տարաձայնություններն են՝ կապված ընդդիմադիր գործչի ձերբակալության հետ։ Գեորգի Գախարիան հրաժարական ներկայացրեց, քանի որ դեմ էր ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներին։ Հրաժարական ներկայացրեց, քանի որ դեմ էր երկրում բևեռացմանը։ Հրաժարական ներկայացրեց, քանի որ չէր ուզում երկիրը տանել առճակատումների և ցնցումների և քաջ գիտակցում էր, որ բևեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն է երկրի զարգացման և բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին։

Գախարիան վարվեց մեր կառավարության ճիշտ հակառակ տրամաբանությամբ։ Ի տարբերություն Փաշինյանի, նա վարվեց որպես պետական գործիչ, առաջնորդվեց պետության շահերով և ոչ թե գավառական պատկերացումներով, անձնական շահերով։ Այդպես են կառուցվում պետությունները։

Օբյեկտիվորեն չէր կարող երկուսուկես տարի հասարակությունը բզկտած, բանակցությունները ձախողած, երկիրը պատերազմի հասցրած, Շուշին և Հադրութը հանձնած, հազարավոր զոհերի և վիրավորների համար պատասխանատուն շարունակել պաշտոնավարել։

Սակայն այդքանը գիտակցելու համար պետք է լինել պետական գործիչ և ոչ թե գավառական թերթի գրչակ։ Դրանում է Գախարիայի և Փաշինյանի տարբերությունը։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728