Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ի պատասխան հայ լրագրողի հարցին, թե Թուրքիայում երկու հայկական եկեղեցի վաճառքի է հանվել, զարմանք է հայտնել, որ ընդհանրապես աշխարհում նման փորձ կա:
«Մեր դիրքորոշումը հիմնված է, այդ թվում, միջազգային հարթակներում հայտարարությունների վրա: Այդ դիրքորոշումը ենթադրում է խնամքով վերաբերմունք կրոնական օբյեկտների և պատմական հուշարձանների նկատմամբ: Ինչ վերաբերում է անշարժ գույքի օբյեկտների վաճառքին, ես հիմա գուցե հեռանամ պաշտոնական մասից, այժմ չեմ կարող անգամ որևէ գնահատական տալ»,- ասել է Զախարովան:
https://youtu.be/xJJzt1n88xs
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ