Հայաստանի կանանց 76-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի երրորդ տուրից հետո առաջատարի փոփոխություն եղավ:
Այն բանից հետո, երբ Մարիա Գեւորգյանը միավորը բաժանեց Վերոնիկա Խաչատրյանի հետ, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը պարտության մատնեց Վերոնիկայի քրոջը՝ Աննա Խաչատրյանին, 2,5 միավորով հավասարվեց Մարիա Գեւորգյանին, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարային աղյուսակում շրջանցեց նրան՝ ստանձնելով առաջատարի դերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ