Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի չորս անդամները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը և Վահե Գևորկյանցը:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամների 2 (երկու) թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերը, որոնք թվով չորսն էին, իսկ հայտատուները՝ Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը:
Քննարկելով ներկայացված հայտերը Հանձնաժողովի անդամները որոշում կայացրեցին փետրվարի 26-ին ամփոփել մրցույթի արդյունքները:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ