Շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 3-րդ տուրում գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանի եւ Արման Փաշիկյանի դիմակայությունը շարունակվեց ընդամենը 39 քայլ: Սեւ խաղաքարերով հանդես եկող Փաշիկյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը եւ 3,0 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է այլեւս միանձնյա:
Այս պահին տուրը դեռ շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ