Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի գոտում շարունակում է մնալ կայուն, հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Լեռնային Ղարաբաղի շփման գոտում վերջին օրերին իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրականացնում են իրավիճակի վերահսկողություն… Շարունակվում է տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, և ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարել է Զախարովան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ