Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիփ Էրդողանի հեռախոսազանգով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր և քայլեր, որոնք կձեռնարկվեն ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման համար: Նախագահ Էրդողանը նշել է, որ Աղդամի շրջանում համատեղ կենտրոնը հաջողությամբ մեկնարկել է կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման աշխատանքները: Նա նաև անհրաժեշտություն է համար համատեղ ջանքեր ներդնել բոլոր հարցերում՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Էրդողանը նաև հայտնել է, որ թուրք և ռուս մասնագետները կարող են հանդիպել ադրբեջանցի գործընկերների հետ, որպեսզի առավել արդյունավետ դարձնեն ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները Լեռնային Ղարաբաղում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ