Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին, որտեղ նա ասել էր, որ «ոչմիթիզականությանը» կողմ չի եղել եւ բանակցային գործընթացի առանցքը եղել է 7 շրջանների հանձնումը Ադրբեջանին:
Սեֆիլյանն ասաց. «Սերժ Սարգսյանը հրապարակավ խոսեց այն մասին, որ նա այլեւս չի ցանկանում իշխանության տիրանալ: Սկսելը վատ չի: Թող մյուսները օրինակ վերցնեն Սերժ Սարգսյանից: Իսկ ինչ վերաբերում է Սերժենց ու այսօրվա ղեկին հայտնված…չեմ էլ ուզում անունը տալ, հայտնի անձնավորությանը, նրանց գզվռտոցին, թե ինչպես պետք է զիջումը կատարել, երկու կողմից փորձում են արդարանալ եւ ժողովրդին փորձել բացատրել, որ նրանց կողմից ունեցած միջոցը զիջելու շատ ավելի ճիշտ էր, քան հակառակորդինը»:
Սեֆիլյանի խոսքով՝ «Սերժ Սարգսյանները» հարմար առիթ են գտել, զոհերը շատ են ու մեղադրում են այսօրվա իշխանություններին՝ մոռանալով, որ դրա հիմքերը իրենք են գցել. «Ոչ սերժսարգսյանները արդարանալու իրավունք ունեն, ոչ էլ այսօրվա ղեկին գտնվող անձնավորությունը: Բոլորն էլ, վստահ եմ, պատասխան են տալու»:
Սեֆիլյանն ասաց, որ ովքեր հանցագործություն են կատարել, անցումային կառավարությունը պետք է բոլորին պատժի, որ կարողանանք ստեղծել նորմալ պետություն. «Այս 3 ամիսների ընթացքում ոչ մի լուրջ քայլ չի կատարվել, այսօրվա իշխանությունով չի էլ կատարվելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ