«Այն աջակցությունը, որ տրամադրվում է Հայաստանի եւ Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար է, որ լուծվեն այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում առաջացել են»,-այսօր կառավարության նիստից հետո ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով, արցախցի միջին ընտանիքին պետական աջակցությունը մոտավորապես կազմում է 320 հազար դրամ. «Միեւնույն ժամանակ Արցախում ամբողջովին փոխհատուցում են կոմունալ վճարները: Առաջիկայում վարկերի փոխհատուցման որոշակի ծրագիր կիրականացվի: Այն աջակցության չափը, որ տրամադրվում է, կարծում ենք, որ սոցիալական խնդիրները լուծված են»:
Նախարարն ասաց, որ այս պահին հաստատված միջոցառումների ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 55 միլիարդ դրամ, որից 21,5 միլիարդն արդեն հատկացվել է: Այսօր հաստատված միջոցառումը ենթադրում է մինչեւ 30 միլիարդի ֆինանսավորում, ընդհանուր 55 միլիարդի շրջանակում:
Նախարարը նաեւ ասաց, որ ներկա պահին Արցախի վերադարձել են 100 հազարից ավելի բնակիչ, 30 հազարից մի փոքր ավելի մարդ գտնվում է Հայաստանում, նրանք ունեն կացարաններ։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ