Ա1+. «Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկն եմ և չեմ պատրաստվում լքել կուսակցությունը։ Դեռ 2015 թվականից ինձ անընդհատ հարցնում են դուրս գալու մասին, բայց այդ հարցադրումները չեն կարող ճնշել իմ քաղաքական կամքը», – այսօր ճեպազրույցի ընթացքում մի քանի լրատվամիջոցի ասել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը։
Գևորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ նա մեկնաբանություն տալ չցանկացավ, միայն ասաց, որ դուրս գալու որոշումից հետո չի զրուցել Գևորգ Պետրոսյանի հետ, բայց դրանից առաջ դուրս գալու մասին ոչ մի խոսակցություն չի եղել․ «Ես կարծում եմ, որ կուսակցությունում կա կոլեկտիվ մտքի և կոլեկտիվ վերլուծության ինստիտուտ։ Այնպես չէ, որ ամեն մի անհատ պատգամավոր ինքն է որոշում ու ասում՝ ես այսպես եմ գտնում։ Դա պետք է քննարկվի կուսակցությունում։ Պատգամավորը նախ կուսակցության գիծն է պաշտպանում», – ասաց նա։
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ճեպազրույցի ընթացքում նույնպես խոսեց Գևորգ Պետրոսյանի կայացրած որոշումից․ «Ոչ մի խոսակցություններ և տարաձայնություններ, այդ թվում Գագիկ Ծառուկյանի հետ, չեն եղել։ Ավելին՝ մեծ փոխադարձ հարգանք ունենք իրար հանդեպ։ Պարոն Ծառուկյանի վերաբերմունքը նույնպես դեպի պարոն Պետրոսյանը միշտ էլ հարգանքով է եղել», – ասաց նա։
Արման Աբովյանը նշեց՝ բոլորի համար անակնկալ էր այդ քայլը և պարոն Ծառուկյանի կողմից հեռանալու ոչ մի հորդոր չի եղել, դա նրա սեփական որոշումն էր։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=uFCM1n8uMLc
Տեսանյութերը՝ Ֆակտոր-ի եւ Թերթ-ի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: