Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյանը Խնձորեսկի ու Քարահունջի՝ սոցաջակցության ծրագրում չընդգրկվելու մասին

Փետրվար 18,2021 16:40

Կասկածներ կան, որ Խնձորեսկը, Քարահունջը հանձնվելու են Ադրբեջանին, դրա համար կառավարությունը չի ցանկանում այդ բնակավայրերն ընդգրկել սոցիալական աջակցության ծրագրում՝ ինչպես սահմանամերձ մյուս բնակավայրերի համայնքները: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին:

Նախարարն այսօր կառավարության նիստում ներկայացրեց մանրամասներ այդ ծրագրից: Կառավարության որոշման համաձայն՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 39 նոր համայնք ներառվել են սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում: Այդ բնակավայրերի բնակիչները կստանան աջակցություն՝ կոմունալ ծառայությունների վարձավճարների, գույքահարկի փոխհատուցում:
Սակայն ցանկում չեն ընդգրկվել Խնձորեսկն ու Քարահունջը, որոնք նույնպես սահմանամերձ են:

Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ նման բան չկա եւ որ Խնձորեսկն ու Քարահունջը եւս կընդգրկվեն, իսկ չեն ընդգրկվել, քանի որ կան որոշակի չափանիշներ. «Մեթոդաբանության համաձայն՝ սահմանամերձ համայնքի հեռավորությունը հաշվարկվում է, օրինակ՝ բնակելի տներից, սակայն նշված համայնքների սահմանամերձ լինելու փաստը հողատարածքներից է հաշվարկվում, հետևաբար այդ տները եւս կներառվեն սահմանամերձ համայնքների ցանկում: Նաեւ Վարդենիսի տարածաշրջանում մի քանի համայնքի վերաբերյալ քննարկումներ են ընթանում, առաջիկայում անհրաժեշտության դեպքում կներառվեն»:

Ըստ Մեսրոպ Առաքելյանի, այս պահին ունենք 77 սահմանամերձ համայնքներ: Նրա տվյալներով, բյուջեի վրա ավելացումը մինչեւ 200 միլիոն է, իսկ գործող համայնքների տարեկան ծախսը մինչեւ 1 միլիարդ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728