Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել աշխատանքային հարթակ, որը կնպաստի մարզային հեռուստաընկերությունների փոխհամագործակցության բարձրացմանը

Փետրվար 18,2021 16:16

Այսօր՝ փետրվարի 18-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ:

Հունվարին կայացած լիցենզավորման գործընթացի ավարտից հետո, մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հանդիպման հիմնական նպատակն էր մեկ անգամ ևս մոտիկից ծանոթանալ գործընկերների հետ, քննարկելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները:

Հանդիպման ավարտին որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել աշխատանքային հարթակ, որը կնպաստի հեռուստաընկերությունների փոխհամագործակցության բարձրացմանը, տեղեկատվական նյութերի փոխանակմանը, ապահովելով մարզային հեռուստաընկերությունների եթերային բազմաբովանդակությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728