«Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան հայտնում եմ, որ «ՍԻԼ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «ՌԱՆ ՕԻԼ» ընկերությունը:
Բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն, պետք է հիշեցնել, որ Հայաստանը շուկայական երկիր է, և յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել բիզնես գործունեությամբ, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ «ՍԻԼ կոնցեռնը» Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ և ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնել և զբաղվել տարատեսակ բիզնեսներով՝ այդ թվում վառելիքի ներկրմամբ, առքով և վաճառքով:
Ինչ վերաբերում է մենաշնորհ հաստատելուն, պետք է հատուկ արձանագրել, որ շուկայում ոչ թե մենաշնորհ է ստեղծվում, այլ հակառակը՝ ստեղծվում է մրցակցություն, որից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները՝ ստանալով ավելի լավ որակի վառելիք` ավելի մատչելի գնով:
Տնտեսության զարգացումը մրցակցության արդյունքում է լինում, այլ ոչ նախկին տարիների նման՝ ստեղծված և քարացած մենաշնորհների:
Հասկանալի է, որ այս շուկայում ստեղծվող մրցակցությունից կարող են նեղսրտել տարիներ շարունակ գերշահույթներ ստացած մոնոպոլները: Քաղաքական մանիպուլյացիաներ պարունակող հերյուրանքներին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, որովհետև մեր հասարակությունը վաղուց արդեն գիտի որն է իրականությունը, որը` սուտը:
Հ.Գ. Խիստ մտահոգներին խնդրում եմ դիմել «ՌԱՆ ՕԻԼ» ընկերության նախկին սեփականատերերին և տեղեկություններ ստանալ գործարքի մասին: