Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեխած սենյակներից դուրս բերված շրջանակներ հանկարծ ակտիվացել են եւ անամոթաբար մեր երկրում բարձրացնում են օտարի դրոշը». Ժիրայր Սեֆիլյան

Փետրվար 18,2021 15:50

Այսօր Ազգային ժողովրդավարական բեւեռը հայտարարեց, որ դիմադրական նոր շարժում է սկսում ու մարտի 16-ին հանրահավաք է կազմակերպում:

«Սասնա ծռեր» շարժման անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին  հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք նոյեմբերի 9-ից սկսած՝ պահանջում են այս իշխանությունների հրաժարականը. «Մենք ուզում էինք այս վիճակից լուծումը գտնել երկխոսությամբ: Ենթադրում էինք, որ տեղի ունեցած արհավիրքից հետո բոլոր ուժերը ներազգային հակասությունները մի կողմ կդնեին, լուծում կգտնեին: Բայց դժբախտաբար հատվածապաշտական, ռեւանշիստական հայտնի ուժերը մոսկվաներ գնալ-գալով, թեւերի տակ ձմերուկներ դնելով, որ հեսա-հեսա՝ իշխանությունը վերցնում են, կարիքը չունեն որեւէ մեկի՝ արդեն 3 ամիսը անցավ: Այսպես երկար չենք կարող համբերել: Ունենք որոշում: Մեր առաջարկությունը, որ եղել է փակ սենյակներում, հանդիպումների ժամանակ, այդ օրը պետք է բարձրաձայնենք ու ժողովրդի կամքի դեպքում դա կյանքի կոչենք»:

Սեֆիլյանը համախոհներին կոչ արեց համախմբվել՝ այս ճահճից դուրս գալու: Սեֆիլյանն ասաց. «Նեխած սենյակներից դուրս բերված շրջանակներ հանկարծ ակտիվացել են եւ անամոթաբար մեր երկրում բարձրացնում են օտարի դրոշը ու պահանջում մեր պետականության վերջը»:

Սեֆիլյանը նաեւ ընդգծեց, որ մեր ժողովրդի մեծ մասը չի ուզում նախկին իշխանությունների վերադարձը, չի ուզում նաեւ, որ ներկաները մեկ օր իսկ մնան, նոր ուժ են ուզում. «Մենք վստահ ենք, որ այդ նոր ուժի ձեւավորումը Ազգային ժողովրդավարական բեւեռին հաջողվելու է»:

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, պետք է առաջնահերթ համախմբեն ազնիվ, ժողովրդի շրջանում հեղինակություն վայելող մարդկանց՝ վերկուսակցական տրամաբանությամբ, ու եթե այսօրվա ընդդիմադիրները լրջանան ու հասկանան, որ օր առաջ այս վիճակից դուրս գալու համար պետք է իրենց ամբիցիաները մի կողմ դնել՝ հնարավոր կլինի նաեւ այդ շրջանակի որոշ հատվածի հետ համագործակցել. «Հին օդիոզ դեմքերը պետք է կողմ քաշվեն, ոչ թե նորից փորձեն վերադառնան իշխանություն: Դա մենք թույլ չենք տալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728