«Երեկ Արագածոտնի մարզում մարդիկ մեր ասում են՝ երբեմն տպավորություն է, որ մենք մայիսին ենք հիշում, որ մարտին գյուղատնտեսական աշխատանքները սկսել են»,-այսօր կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով գյուղատնտեսական սեզոնի խնդիրներին:
Նրա խոսքով, գյուղատնտեսության ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչները ստիպված են լինում ճանապարհ փակել ոռոգման խնդիրների հետ կապված. «Հետաքրքիր է, որ երբեմն ոռոգման սեզոնի հետ կապված են հակասություններ առաջանում: Պետք է հույս ունենալ, որ այս տարի կկարողանանք ամեն ինչ անել, որ ո՛չ խաղողագործները, ո՛չ լոլիկագործները, ո՛չ այգեգործները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել, ակցիաներ անել: Չնայած ակցիա անելու իրավունքը ոչ ոք չի վիճարկում, բայց էդ մարդիկ իրենց աշխատանքից են կտրվում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, կառավարությունը պետք է խնդիրների մասին իմանա նախապես եւ աշխատի, որ դրանք չծագեն. «Ոչ թե խնդիրը ծագի, եւ մարդիկ ստիպված լինեն իրենց խոսքը բարձրաձայնելու այլ եղանակներ գտնել»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ