Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի ցերեկը, 21-22-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.9°C (1996 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -14.9°C (1994 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ