Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիրավորանքի համար «հինգ կոպեկանոց» դատական հայց ընդդեմ Էրդողանի

Փետրվար 18,2021 14:04

Ermenihaber. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դարձյալ դատի է տվել Թուրքիայի նախագահ Էրդողանին:

Պատճառն այն է, որ Էրդողանն իր վերջին ելույթներից մեկի ժամանակ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Քըլչդարօղլուի հասցեին։

Քեմալ Քըլըչդարօղլուն Ժողովրդահանրապետական կուսակցության ժողովի ժամանակ Հյուսիսային Իրաքի (իրաքյան Քրդստանի) տարածքում  Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից 13 թուրք զինծառայողի ոչնչացման դեպքի առթիվ մեղադրել էր Էրդողանին՝ հայտարարելով, որ այդ 13 զոհի գլխավոր պատասխանատուն ու մեղավորը Էրդողանն է։

Թուրքիայի նախագահը իրեն ուղղված մեղադրանքին ի պատասխան ընդդիմադիր գործչին անվանել է «Աներես, անդաստիարակ հարիֆ»։

Քըլըչդարօղլուն իրեն վիրավորելու համար Էրդողանի դեմ 5 ղուրուշ (կոպեկ) փոխհատուցման պահանջով դատական հայց է ներկայացրել և հայտարարել, որ մինչև վերջ պայքարելու է զոհվածների իրավունքների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728