Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնություններում կայացած երկրորդ տուրից հետո տղամարդկանց պայքարում հարյուր տոկոսանոց արդյունք են ցույց տվել գրոսմայստերներ Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք էլ երկուական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Կանանց առաջնությունում միանձնյա առաջատարը կանանց միջազգային գրոսմայստեր Մարիա Գեւորգյանն է, որը նույնպես տարել է երկու անընդմեջ հաղթանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ