Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կազմակերպված ցույցեր են, կազմակերպիչները՝ հայտնի»․ Եսայանը՝ «ռոբասերժական կլանն ու ՀՅԴ-ն» վերացնելու կոչերի մասին

Փետրվար 18,2021 13:46

Կառավարության հրապարակած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մարզային այցի ժամանակ քաղաքացիների հետ չնախատեսված հանդիպումների տեսանյութում բնակիչները Փաշինյանին կոչ են անում վերացնել թավիշը եւ «ռոբասերժական կլանն ու Դաշնակցությանը», ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովուրդն է ՀՀ-ում որոշում կայացնողը։

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի համոզմամբ՝ սա, իհարկե, չի արտահայտում ամբողջական հանրային ընկալումը։ «Դրանք նախապես կազմակերպված ակցիաներ են, հայտնի են կազմակերպիչները՝ «Իմ քայլ»-ական մարզային կառույցների, նաեւ՝ ՀՀՇ-ական, իսկ հետագայում՝ ՀԱԿ-ական փոքր, բայց իրենց գյուղերում ազգակցական կապեր ունեցող զանգվածներ, որոնք փորձում են այն մոտեցումներով, որոնք արտահայտվում էին առաջին նախագահի օրոք եւ որոնք իրականություն դարձան այս դավաճանի կառավարման շրջանում, տպավորություն ստեղծել, թե դա իսկապես ոչ թե անհատների խմբի, այլ ինչ-որ հատվածի (չասեմ՝ մեծամասնության, որովհետեւ դա հնարավոր չէ) մոտեցումն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը։

Բագրատ Եսայան

Նա հավելեց․ «Սրան ինչ անուն ուզում եք՝ դրեք, չէի ուզենա վատ բառեր օգտագործել։ Ոչնչով չի տարբերվում նախկին բոլոր իշխանություններից, որոնք իրենց միջոցառումներն ու մարզային այցերը, նախընտրական հավաքները փորձում էին կազմակերպել հնարավորինս մարդաշատ՝ օգտագործելով անձնական կապերը, վարչական լծակները՝ մարդկանց «քշելով» այդ միջոցառումներին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728